ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ: ԱԿՆԱԲՈՒԺԱՐԱՆ
1927
Պետ. ցուցիչ՝ 1.6.94.3
Գտնվում
է Աբովյան 58 հասցեում։ Նախագիծը կազմվել է արտերկրում։ Կառուցվել է Հայաստանի օգնության
կոմիտեի (ՀՕԿ) կողմից 1927 թ․՝ Եգիպտոսի եռակի
հայ վարչապետ Նուբար փաշա Նուբարյան-ի դստեր և նշանավոր հայ գործարար ու բարերար Պողոս
Նուբար փաշա-ի քրոջ՝ Մարի Նուբարի միջոցներով։ Հիվանդանոցը Մարի Նուբարի նվերն է Երևանին։
Շենքի ճակատին արձանագրված է․ ՄԱՐԻ ՆՈՒՊԱՐԻ
ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ:
Շենքը
երկհարկանի է, 36 × 22,5 մ չափերով:
Աբովյան փող. 58