ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ


1958, 1970-ականներ


Պետ. ցուցիչ՝ 1.6.1

Ճարտարապետ` Սամվել Սաֆարյան

Նկարիչ՝ Վանիկ Խաչատրյան (Վան Խաչատուր)

Պատվիրատու՝ Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի նախագահություն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության և գիտահետազոտական ինստիտուտների շենքերի համալիրը գտնվում է Մարշալ Բաղրամյան պողոտա 24 հասցեում։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շինարարությունը սկսվել է 1948 թ. և ավարտվել 1958 թ.։ 1970-ական թվականներին, ակադեմիայի կազմում գործող հաստատությունների ցանցի ընդլայնման կապակցությամբ, տարածքի վերջնամասի ազատ հատվածներում կառուցվել են երկու բազմահարկ մասնաշենքեր (արվեստի, պատմության և արևելագիտության ինստիտուտների շենքերը, ինչպես նաև գրադարանը)։

Համակառույցի կենտրոնում գտնվում է նախագահության մասնաշենքը։ Դրան զուգահեռ կառուցված են մաթեմատիկայի, մեխանիկայի և երկրաբանության ինստիտուտների երկու միանման կողային մասնաշենքերը (նախագծման աշխատանքներին մասնակցել է նաև ճարտարապետ Մակաբե Մանուելյանը)։

Նախագահության մասնաշենքի առաջին հարկի նախասրահում տեղադրված են «Մեսրոպ Մաշտոց» և «Մովսես Խորենացի» որմնապատկերները (1958, նկարիչ՝ Վան Խաչատուր), իսկ նիստերի մեծ դահլիճում՝ գիտության անվանի ներկայացուցիչների գիպսե բարձրաքանդակները (1958, քանդակագործ՝ Արա Սարգսյան)։

Մասնաշենքերի միջանկյալ տարածությունը ձևավորված է որպես շատրվաններով այգի։


Բաղրամյան պող. 24