ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԿԱՆԱԶ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ


1958


Պետ. ցուցիչ՝ 1.3.18

Ճարտարապետներ` Սոս Մանուկյան, Վիլեն Տոնիկյան

Քանդակագործ՝ Գրիգոր Բադալյան


Գտնվում է Ազատության պողոտայում: Եղել է Քանաքեռի ալյումինի գործարանի (Канакерский алюминиевый завод – КАНАЗ, ԿԱՆԱԶ) մշակութային օջախը (ակումբը):

Շենքը քառահարկ է, ունի ուղղանկյանը մոտ հատակագիծ։ Գլխավոր առանցքով տեղադրված են նախասրահը՝ անկյուններում սանդուղքներով, ինչպես նաև բեմահարթակով և օթյակներով 600-տեղանոց դահլիճը։ Դահլիճից ձախ գտնվում է կամարակապ ամառային բաց ճեմասրահը, իսկ աջ կողմում՝ չորրորդ հարկում, ակումբային սենյակներն են։

Շենքի գլխավոր ճակատը լուծված է սյուներով և խոյակներով ձևավորված դեկորատիվ կամարաշարով։ Կամարաշարի երկու կողմերում տեղադրված են բանվորի և կոլտնտեսուհու քանդակները (քանդակագործ՝ Գրիգոր Բադալյան)։ Ճակատն ավարտվում է ճակտոնով, որն ունի ատամնաշար քիվ։

Շինանյութը Արմավիրի տուֆն է։ Շենքն արտաքուստ և ներքուստ ունի վարդագույն, բաց նարնջագույն, շագանակագույն և մուգ կարմիր գունային համադրություններ։

Շենքը կառուցված է ազգային ճարտարապետության տարրերի օգտագործմամբ։


Ազատության պող. 19