ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան


Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը ներկայացնում է նշանավոր գրող, դրամատուրգ և հասարակական գործիչ Դերենիկ Դեմիրճյանի բազմամյա ստեղծագործական ուղին:


Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1977 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1929 թվականից մինչև իր մահն ապրել է նշանավոր գրող, դրամատուրգ և հասարակական գործիչ Դերենիկ Դեմիրճյանը։

Թանգարանը ստեղծվել է Հայաստանի մշակույթի նախարարության կողմից՝ որպես Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ։

ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը գողտրիկ հուշային թանգարան է, որի շնորհիվ կարելի է ծանոթանալ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ականավոր գրող, հայ արձակի մեծանուն վարպետ Դերենիկ Դեմիրճյանի կյանքին ու գործունեությանը, առնչվել այդ ժամանակաշրջանը բնութագրող վավերագրերին: Թանգարանը բաղկացած է  հուշային հատվածից (աշխատասենյակ, հյուրասենյակ, ննջասենյակ) և ցուցասրահից: Թանգարանում կազմակերպվում են գրական, երաժշտական բազմապիսի միջոցառումներ:

ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ


Երեքշաբթիից շաբաթ՝ 11:00-17:00
Կիրակի՝ 11:00-16:00


ՄՈՒՏՔ


Մեծահասակներ  1000 դրամ 
Դպրոցականներ, ուսանողներ – 500 դրամ

ԷՔՍԿՈՒՐՍԻԱ


Հայերեն - 2000 դրամ
Օտար լեզուներ – 3000 դրամ


Աբովյան փող., 29 շենք, բն.4
+37410 527 774