ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԿԱՄՈՒՐՋ


1945


Պետ. ցուցիչ՝ 1.6.85
Ճարտարագետ-հիդրոշինարար՝ Սիմոն Հովնանյան
Ճարտարապետներ՝ Արտաշես Մամիջանյան, Ա. Ասատրյան,
Ճաղաշարի հեղինակներ՝ ճարտարապետներ Սամվել Սաֆարյան, Գրիգոր Աղաբաբյան
Քանդակագործ՝ Արա Սարգսյան
Սյուների լուսավորումը ՝ Ա. Մինասյանի

Երևանի խոշոր կամուրջներից է, քաղաքաշինական կարևոր հանգույց, որը քաղաքի հյուսիսային և արևմտյան շրջանները կապում է կենտրոնի հետ:
Գտնվում է Հրազդան գետի վրա՝ «Արարատ» տրեստի և Կոնյակի գործարանի միջանկյալ հատվածում: Շինարարությունն սկսվել է 1940-ական թթ., հանդիսավոր բացումը տեղի է ունեցել  1945 թնոյեմբերի 25-ին: Շինարարությանը մասնակցել են նաև հիտլերյան բանակի ռազմագերիները, որոնք Հայաստան էին տեղափոխվել Ստալինգրադի ճակատամարտից (1943) հետո:
Կամրջի հիմնական մասը եռաթռիչք, մեծ կառուցվածք է՝ հենված Հրազդանի կիրճի հատակից բարձրացող երկու եռամաս հենարաններին և ափերի ժայռերին: Կամարների կողերի փոքր հենարանները կոնստրուկտիվ են, բայց նաև ընդգծում են հիմնական կամարների մեծ չափերը: Կամրջի ափամոտ եզրամասերի տակ կան կամարակապ անցումներ խճուղու և ջրանցքի համար: Երկարությունը 200 մ է, լայնությունը՝ 25 մ, գետի մակարդակից բարձրությունը՝ 34 մ։ Կառուցված է մոնոլիտ երկաթբետոնից: Մեծաթռիչ կամարները երեսպատված են սրբատաշ, իսկ հենարանները և եզրային մասերը՝ կոպտատաշ բազալտով: Կամրջի բազրիքը թուջից է: Ճարտարապետական ձևերն ու չափերը ներդաշնակ են ձորի միջավայրին և շրջակա կառուցապատմանը:
Կամուրջի երթևեկությունը երկկողմանի է, կան նաև անցուղիներ հետիոտների համար:

 


Մաշտոցի և Իսակովի պողոտաների միացում