ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Քանդակագործ՝ Թերեզա Միրզոյան
Ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան
Հայազգի խորհրդային զինվոր Հունան Ավետիսյանի կիսանդրին գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Հունան Ավետիսյանի անվան թիվ 74 դպրոցի առջև։ Հուշարձանը տեղադրվել է 1956 թվականին։ Կերտված է բրոնզից, պատվանդանը բազալտից է:
Հունան
Ավետիսյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի 89-րդ
Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում։ Մարտի ժամանակ իր մարմնով փակել է Նացիստական
Գերմանիայի մարտական կրակակետը ու զոհվել, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի
կոչում։
Բագրատունյաց փողոց