ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԱՐՁԱՆԱԽՈՒՄԲ «ՏՂԱՄԱՐԴԻԿ»
2007 թ.
Քանդակագործ՝ Դավիթ Մինասյան
Արձանախումբը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ստ. Զորյան փողոցում՝ Մարտիրոս Սարյանի հուշարձանից ոչ հեռու: Նվիրված է խորհրդահայ անվանի կինոբեմադրիչ Էդմոնդ Քեոսայանի ծննդյան 70-ամյակին և նրա «Տղամարդիկ» կինոնկարի (1972 թ.) ստեղծման 35-ամյակին:
Տեղադրվել է Էդ. Քեոսայանի որդիների՝ Տիգրան
և Դավիթ Քեոսայանների նախաձեռնությամբ: Քանդակագործն է Դավիթ Մինասյանը: Բացումը տեղի
է ունեցել 2007 թ. հոկտեմբերի 13-ին:
Արձանախմբում ներկայացված
են հայտնի կինոնկարի հերոսները (աջից ձախ)՝ Սուրենը (դերասան՝ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյան),
Արամը (Ավետիք Գևորգյան), Սաքոն (Արմեն Այվազյան) և Վարդանը (Ազատ Շերենց): Արձանները
բրոնզից են՝ տեղադրված կինոժապավենի տեսքով պատրաստված ցածր հարթակի վրա, որտեղ ռուսերենով
գրված են կինոնկարի ստեղծագործական խմբի անդամների անունները:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան