ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1980


Պետ. ցուցիչ՝ 1.6.131

Քանդակագործ՝ Արա Շիրազ

Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան


Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը նվիրված է խորհրդային, պետական, կուսակցական և ռազմական գործիչ, գրականագետ, ՀԽՍՀ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի առաջին նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանին (1886-1925): Գտնվում է Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ Մյասնիկյան հրապարակում: 

Ընդհանուր հարթակի վրա տեղադրված ուղղանկյուն, ցածր, սրբատաշ պատվանդանին կանգնեցված է Մյասնիկյանի՝ վարդագույն գրանիտից կերտված արձանը, որի բարձրությունը 8.6 մ է։ Պետական գործիչը զինվորական շինելով է, դիմագծերն ունեն կերպարային նմանություն: Արձանի թիկունքում վեր են խոյանում փայլեցված գորշ գրանիտե քանդակազարդ սյուն և հինգ սեղանաձև հուշապատեր: Դրանցից աջակողմյանի դիմային նիստին փորագրված են ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ բառերը, իսկ ձախակողմյանի դիմային նիստին փորագրված են Եղիշե Չարենցի՝ Ալեքսանդր Մյասնիկյանին նվիրված տողերը.

ՆԱՅԻՐՅԱՆ ԱՐԵՎՆ ԷՐ ՔՈ ՄԵՋ ԼԵՆԻՆՅԱՆ ՀՐՈՎ ՃԱՌԱԳԱԾ. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ:

Հուշապատերից մեկի մեջ կա բացվածք՝ խաչքար հիշեցնող կոթողով, որի վրա քանդակված են բուսազարդեր և Խորհրդային Հայաստանի զինանշանը:


Մյասնիկյան հրապարակ