ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ
2002 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.2.19
Քանդակագործ՝ Արսեն Ավետիսյան
Արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի (Դանիել Չպուգքարյան, 1884-1915) հուշարձանը գտնվում է Ավանի վարչական շրջանի Վարուժան թաղամասում՝ Ալմաթիի փողոցի N 8 շենքի մոտ:
Գրողի կիսանդրին է՝ տեղադրված ցածր պատվանդանին:
Դիմային նիստին ունի արձանագրություն.
ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ
1884 1915.
Պատրաստված է կարմիր, սրբատաշ տուֆից: Ընդհանուր բարձրությունը 3.3 մ է:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
Դ. Վարուժան թաղամաս