ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

2010


Մայիսի 24-ին բացվեց Երևանի Ազատության հրապարակի տակ կառուցված 500 մեքենաների համար նախատեսված ստորգետնյա կայանատեղին։


Շահագործման 10 տարիները և առկա տեխնոլոգիաները տարբեր խնդիրներ էին առաջացրել կայանատեղիի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու տեսակետից: Սարքավորումները մաշվել էին, պակասում էր թափանցիկությունն ու վերահսկելիությունը, իսկ վճարումները հնարավոր էր կատարել միայն կանխիկ եղանակով:

2021 թ.-ին Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին արդիականացվել է. ներդրվել են մուտքի և ելքի ինքնաշխատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր:

Ավտոկայանատեղի մուտք գործելիս խելացի համակարգը հատուկ տեսախցիկների միջոցով ինքնաշխատ կարդում է մեքենայի պետհամարանիշները և ելքի համար ավտոմատ կերպով ձևավորում կայանման համար վճարման հաշիվը: Ավտոկայանատեղիի 3 հարկերում տեղադրվել է ժամանակակից վճարահաշվարկային 6 սարք՝ ընձեռելով վարորդներին հնարավորություն տարբեր եղանակներով վճարումներ կատարելու՝ կանխիկ (մանրի վերադարձով) և անկանխիկ (հպումայն և ոչ հպումային բանկային քարտ, NFC, էլեկտրոնային վճարման համակարգեր):

Նոր համակարգը ստեղծելու և ինտեգրելու համար ուսումնասիրվել են առկա խնդիրները, միջազգային փորձը և ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները: Այս բարդ խնդիրը լուծելու համար կիրառվել են թվային ամենաարդիական լուծումները:

Ազատության հրապարակի ստորգետնյա այս ավտոկայանատեղին հանդիսանում է համայնքային սեփականություն և, հետևաբար, վճարները մուտքագրվում են համայնքային բյուջե և ծառայում հենց համայնքին: Բացի այդ, ի տարբերություն Կենտրոն վարչական շրջանի մասնավոր այլ կայանատեղիների, տվյալ կայանման սակագներն ավելի մտչելի են:

Համակարգի արդյունավետությունն անմիջապես զգալի էր. ներդրումից հետո առաջին իսկ օրերից նկատելի են ծառայությունների որակի բարձրացումը, ծախսերի կրճատումն ու համայնքի եկամուտների էական ավելացումը:


Երևանի քաղաքապետարանի ենթակայության ավտոկայանատեղիում գործում են հետևյալ սակագները՝

09:00-24:00`1 ժամի կայանման արժեքը՝ 200 դրամ
24:00-09:00՝ 1 ժամի կայանման արժեքը՝ 100 դրամ
Ամբողջ գիշվա կայանման արժեքը՝ 500 դրամ
Ամսական բաժանորդագրության արժեքը՝ 20000 դրամ

ԱՅԼ

2011


Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ Մատենադարանի նոր գիտական ​​համալիրի բացման հանդիսավոր արարողությունը։

2022


Գիտության ու արվեստի միջազգային «STARMUS» 6-րդ փառատոնն անցկացվեց Երևանում ՝ միավորելով աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների: