ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

2023


Օպերա բաց երկնքի տակ


Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի երեք ներկայացումները ցուցադրվեցին բացօթյա ձևաչափով: Արմեն Տիգրանյանի «Անուշ», Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերաները հնչեցին Երևանի Թումոյի այգում:  

Նախագիծը եզրափակվեց Օպերա գալա համերգով` արտերկրից հրավիրված հայ և օտարազգի աստղերի մասնակցությամբ՝ Վերոնիկա Ջիոևան, Անահիտ Մխիթարյանը, Կարինա Ֆլորեսը, Մարգարիտա Գրիցկովան, Ազամատ Ժելտրգուզովը, Թոդ Բոյսը, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, Գոշ Սարգսյանը, Հայկ Տիգրանյանը, Մոնիկա Էվելին Լիիվը, Գայանե Բաբաջանյանը։ Դիրիժորն էր  Ֆաբիո Մաստրանջելոն:

ԱՅԼ

2007


Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի բացման պաշտոնական արարողությունը, որի շինարարությունը սկսվել էր 2002թ.-ին:

2011


Սեպտեմբերի 20-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բացվեց «Երիտասարդական» զբոսայգին։