ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1917
Երևանում առաջին ավտոկանգառի հիմնադրման տարեթիվը:
1917 թ.-ի դեկտեմբերի 28-ին Աբովյան և Թարխանյան փողոցների անկյունում՝ երկրորդ հրաձգային դիվիզիայի շտաբից ոչ հեռու, հավաքվել էին բոլոր այն մեքենաները, որոնք կարելի էր անվանել փոխադրամիջոց:
ԱՅԼ
1877
Էրիվանը պաշտոնապես ստացավ քաղաքի կարգավիճակ, և Երևանի բերդի տեղում սկսվեց Թաիրովի գինու և կոնյակի գործարանի շինարարությունը։
1860-ԱԿԱՆՆԵՐ
Երևան նահանգի նահանգապետ գեներալ-մայոր Միխայիլ Աստաֆևը հիմք դրեց Անգլիական այգուն: Այգին այսօր հանդիսանում է Երևան քաղաքի ամենահին պուրակներից մեկը: