ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

2025


Վերականգնման աշխատանքներից հետո Երևանի՝ 17-րդ դարում կառուցված պատմական Կարմիր կամուրջը պաշտոնապես բացվեց


Նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի սրտում բացվեց վերականգնված 17-րդ դարի Կարմիր կամուրջը:

Կարմիր կամուրջը քաղաքը Հրազդան գետի վրայով կապում էր Էջմիածին տանող ճանապարհի հետ և մինչև Հաղթանակ կամուրջի կառուցումը մնում էր իբրև հիմնական կապող օղակ:

Հին Երևանցիները կամուրջը կոչել են Կարմիր՝ կարմիր տուֆով երեսպատված լինելու պատճառով, կամ Խոջա-Փլավի կամուրջ՝ քանաքեռցի մեծահարուստ բարերար Խոջա-Փլավի անունից, ով 1679թ.-ի երկրաշարժից հետո իր միջոցներով վերանորոգել է կամուրջը:

ԱՅԼ

1936


Հրազդանի կիրճում կառուցվում է Մանկական երկաթուղին:

1919


«Երևանի պետական ​​համալսարանի» հիմնադրում: