ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Չորս օր Երևանում բալետային փիլիսոփայություն էր՝ պարարվեստի չկրկնվող ու յուրահատուկ ձեռագրերով:
Երևանի բալետային փառատոնն ամփոփեցին Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի թատրոնի արտիստները: Ծրագրում դասական ու նեոդասական բալետային համարներ էին:
«Երևան բալետ ֆեստ»-ը կյանքի կոչվեց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ:
Փառատոնն այս տարի համախմբեց ավելի քան 40 հազար հանդիսատեսի: Այն մշակութային իրական հրավառություն էր Երևանում, որը դառնալու է ավանդական ու ամենամյա՝ արդեն հաջորդ տարի հռչակավոր նոր անուններ հյուրընկալելու վստահությամբ:
ԱՅԼ
2008
Դեկտեմբերի 13-ին Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկի հարակից տարածքում տեղի ունեցավ Վիլյամ Սարոյանի հուշարձանի բացումը:
2-1 ՀԱԶԱՐԱՄՅԱԿ Մ.Թ.Ա.
Հնագետները պարզել են, որ Աղվեսաբերդ (Աղվեսի ամրոց) կիկլոպյան որմնադրությունը թվագրվում է մ.թ.ա. 2-1 հազարամյակներով: Աղվեսաբերդը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Երևանի կենդանաբանական այգուց ոչ հեռու՝ Ավանի կիրճում: