ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2021
Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ գոտու հիմնանորոգում, որի տարածքում կառուցվել է մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկը և առանձնացվել է հատուք կահավորված տարածք շների զբոսանքի համար:
Երևանի քաղաքապետարանը սկսեց աշխատանքները զուգահեռ բոլոր ուղղություններով: Նախ, Օղակաձև այգու 6-րդ հատվածը՝ ավելի քան 12 հեկտար մակերեսով, ազատվեց ապօրինի շինություններից, բետոնից մաքրվեց ու կանաչապատվեց շուրջ 50 000 քմ տարածք, թարմացվեցին ծառերը, տնկվեց 8600 ծաղիկ, հիմնվեց ավելի քան 4400 քմ սիզամարգ, անցկացվեց նոր լուսավորության ցանց, ներդրվեց ոռոգման նոր համակարգ՝ 5450 գծամետր խողովակներով, սալիկապատվեց այգին նոր մոտեցմամբ և առանձնացվեցին հեծանվուղիներ: Ծրագրի շրջանակում հատուկ այգու համար նախագծվել և տեղադրվել են նստարաններ և աղբամաններ, մաքրվել է Գետառի՝ այգու միջով անցնող հատվածը և կառուցվել է նոր հենապատ:
Քաղաքային իշխանությունը չսահմանափակվեց այգու հիմնարար բարեկարգմամբ, տարածքում կառուցվեց երկու նոր թեմատիկ այգի՝ Երևանի սքեյթ-այգի և շների զբոսանքի և վարժեցման համար նախատեսված այգի:
Հայաստանում առաջին սքեյթ-պարկը կառուցվել է միջազգային ամենաբարձր չափանիշներով, բարձրակարգ նյութերով: Այստեղ կա ամֆիթատրոն՝ հանդիսատեսի համար, բուժկետ և սանհանգույց: Տարածքում տեղադրված են ոճային հովհարներ՝ արևային պանելներով, որոնք ապահովում են պարկի գիշերային լուսավորությունը:
Օղակաձև զբոսայգու համալիր բարեկարգման ու թեմատիկ այգիների ստեղծման աշխատանքները կատարվել են Երևան համայնքի բյուջեի միջոցներով և քաղաքի բարեկամների ֆինանսական աջակցությամբ: Երևանի գործարար Գագիկ Ալեքսանյանն աջակցել է այգու սարքավորումների տրամադրման հարցում, Սոչիի քաղխորհրդի անդամ, գործարար Սոս Մարտիրոսյանը օգնել է շների համար այգին հիմնելու նախագծում, իսկ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի աջակցությամբ կառուցվել է սքեյթ այգին։
ԱՅԼ
1950
1950 թվականիև Արին բերդ բլրի պեղումների ժամանակ հայտնաբերվել է Վանի թագավորության Արգիշտի Ա արքայի սեպագիր արձանագրությունը, ըստ որի՝ Արգիշտի Ա-ն Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է մ.թ.ա. 782 թվականին։