ՏՈՒՐԵՐ

«Երեկոյան Երևան» երթուղի


Բացի ամենօրյա կանոնավոր երթուղիներից, Հանրապետության հրապարակից գործում է «Երեկոյան Երևան» տուրը:

ԹՈՓ
Card image cap

Այս 45 րոպե տևողությամբ երթուղով մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը հնարավորություն ունեն վայելելու երեկոյան Երևանը, մասնակիցը դառնալու Հանրապետության հրապարակի երգող շատրվանների երաժշտական ծրագրի, ինչպես նաև շրջելու մայրաքաղաքի յուրօրինակ տեսարժան վայրերում և  վայելելու երևանյան համայնապատկերը երկհարկանի ավտոբուսի վերին հարկից:

Տևողություն՝ 0.45 ժ
Մեկնելու վայրը՝ Հանրապետության հրապարակ
Ժամանման վայրը՝ Հանրապետության հրապարակ
Գործունեության ժամանակահատվածը՝ Մայիսից հոկտեմբեր
Խումբը՝ 8-50 անձ
Զբոսավար
Տոմսեր՝ շուրջ 1000 AMD մեկ անձի համար
Հասանելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար
Նախապես ամրագրում
Ընտանեկան

Կոնտակտային տվյալներ

+37411 514 230 (աշխ. օրերին՝ 09:00 - 18:00)

tourism@yerevan.am

Երթուղի

Մեկնարկ՝ Հանրապետության հրապարակ (կենտրոն)

  • Վ.Սարգսյան փողոց
  • Բեյրութի փողոց
  • Մաշտոցի պողոտա՝ Մատենադարան
  • Կորյունի փողոց
  • Աբովյանի պուրակ
  • «Հաղթանակ» զբոսայգի
  • Աբովյանի պուրակ
  • Խանջյան փողոց 
  • Տիգրան Մեծի պողոտա՝ «Ռոսիա» կինոթատրոն

Ավարտ՝  Հանրապետության հրապարակ (կենտրոն)

Լրացուցիչ տեղեկություն

Տեղը անհրաժեշտ է նախապես ամրագրել:

Աշխատանքային օրեր և ժամեր են՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի՝  ժամը 20:30-ին: