ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
«Como»-ն ռեստորան - բար ժամանցավայր է, որն իր մեջ ամփոփում է Լոմբարդի մարզի Կոմո տեղանքի Կոմո լիճը և շրջակայքը` արտացոլելով մարդկային ազատությունը , զվարճանքը:
Վայրը ստեղծվել է միավորելու մարդկանց ,որոնք ցանկանում են վայելել իրենց ազատությունը, ,գտնվել հարմարավետության մեջ , կիսվել հոգի լցնող և ոգևորող անվանական կոկտեյլներով և տնական իտալական ուտեստներով:
«Como»-ի ճաշացանկի հեղինակը և ներկայացնողը` խոհարար Սևոյան Արսենն է, ով ներշնչվել և ռեստորանի խոհանոցը կատարելագործել է Իտալիայի հետ առընչվելիս: Նա իր խոհարարական կարիերայի ընթացքում ուսումնասիրել և ստեղծագործել է եվրոպական, ասիական, լիբանանյան և արաբական խոհանոցներում:
Արդյունքում ռեստորան - բարը ներկայացնում է իրական Իտալական թարմ պաստաներ ,ծովամթերք, նախուտեստներ և այլ ավանդական ուտեստներ: