ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԿԻԲԵՌՆԵՏԻԿԱՅԻ ՄՈՒՍԱՆ


1972


Պետ. ցուցիչ՝ 1.3.11

Քանդակագործ՝ Երվանդ Քոչար

 

Գտնվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան ինստիտուտ) տարածքում: Քանդակը ստեղծվել է Մերգելյան ինստիտուտի պատվերով:

Գեղարվեստական խորհուրդը չի հաստատել դրա տեղադրումը, սակայն քանդակը, այնուամենայնիվ, տեղադրվել է։ Նախատեսվում էր այն կանգնեցնել ինստիտուտի հանդիպակաց պուրակում, սակայն հետագայում տեղափոխվել է ինստիտուտի փակ բակ՝ տեսողների քանակը սահմանափակելու նպատակով։

Քանդակը պատկերում է հանգիստ դիրքով կիսապառկած, կարծես մեդիտացիայի մեջ գտնվող մուսային, որը տեղ-տեղ պատված է շղարշով, իսկ այլ հատվածներում նրա մարմնից դուրս են սողոսկում մեխանիզմների բեկորները, լարերն ու զսպանակները։ Մուսան կամ նոր է մաշկ ձեռք բերում, կամ էլ դանդաղորեն քայքայվում ու մաշկափոխվում է։ Նրա կմախքանման մարմնից պահպանվել է հիմնական առանցքը։

Այս կիսաիրական, կիսաերևակայական կերպարը հենված է հայկական կարասի վրա, որից նախատեսվում էր, որ մեղմ շիթով ջուր հոսի։


3 Հակոբ Հակոբյան փողոց