ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄՈՆՈՒՄԵՆՏ-ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
1950-1985
Գտնվում
է Ազատության պողոտայում՝ Հաղթանակի զբոսայգու տարածքում։
Նվիրված
է Հայրենական մեծ պատերազմում (1941–1945) տարած հաղթանակին։
Բացվել
է 1950 թ. նոյեմբերի 29-ին՝ Հայաստանի խորհրդայնացման 30-ամյակի օրը։ Համալիրի և ամբողջ
զբոսայգու նախագիծը կազմել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Նա է նախագծել նաև այն
հսկայածավալ, քանդակազարդ բարձր պատվանդանը, որի վրա պետք է տեղադրվեր հաղթանակի հուշարձանը
(մոնումենտը)։
1970
թ. Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցվել է նաև Անհայտ զինվորի գերեզմանը՝ հավերժական
կրակով։ Զինվորի աճյունը բերվել է Մոզդոկ քաղաքից, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին
ազատագրել են 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկները, և վերաթաղվել է «Մայր
Հայաստան» հուշարձանի դիմաց։
1983–1985
թթ., Մեծ հաղթանակի 40-ամյակին ընդառաջ, հուշահամալիրը վերանորոգվել է (ճարտարապետներ՝
Աշոտ Ալեքսանյան, Անահիտ Նավասարդյան)։ Վերակառուցվել և ավելի հանդիսավոր տեսք է ստացել
Անհայտ զինվորի գերեզմանը, կառուցվել է Հերոսների ծառուղին։
Ռաֆայել Իսրայելյանի
մահից 10 տարի անց՝ 1983 թվականին, նրա էսքիզներով և որդու՝ Արեգ Իսրայելյանի նախագծով,
Ազատության պողոտայի կողմից կառուցվել է զբոսայգու մուտքի հաղթակամարը՝ միմյանց չկրկնող
հարթաքանդակներով։