ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ (ԱՐԵՎՄՏՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ)


1981 թ.


Վերականգնված՝ 1993 թ.

Ճարտարապետներ` Արթուր Թարխանյան, Սպարտակ ԽաչիկյանԼևոն Չերքեզյան, Ժորժ Շեխլյան, կոնստրուկտոր` Սերգեյ Բաղդասարյան

Հայկական ԽՍՀ Պետական մրցանակ՝ 1985 թ.

Գտնվում է Երևանից 15 կմ արևմուտք՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մերձակայքում:

Հիմնադրվել է 1961 թ.՝ «Արևմտյան» անունով: «Զվարթնոց» է վերանվանվել հետագայում: Նոր շենքը նախագծվել է 1974 թ., շահա­գործ­ման է հանձնվել 1981 թ.: Կառույցի հեղինակները 1985 թ. արժանացել են Հայկական ԽՍՀ պետական մրցանակի:

«Զվարթնոց» օդանավակայանի կառուցումով Խորհրդային Հայաստանը ձեռք է բերել հանրապետությունն արտաքին աշխարհի հետ կապող հզոր փոխադրամիջոց` միջազգային չափանիշներին համապատասխանող թռիչքուղիներով։ Այդ շրջանում Խորհրդային Միությունում նման թռիչքուղիներ ունեին միայն Մոսկվա և Կիև քաղաքները։ Մեկ տարի գործելուց հետո Հայաստանի քաղավիացիայի վարչությունը ռեկորդ է սահմանել,  տեղափոխելով 2.5 միլիոն ուղևոր:

Օդանավակայանն իր ծավալա­տարածական հորինվածքով, տպավորիչ համաչափություններով, ճշգրիտ երկրաչափական ու գեղագիտական ակցենտով ձուլված է տեղանքին՝ կազմելով նրա անբաժանելի մասը: Հեղինակները մաթեմատիկական ճշգրտությամբ կարողացել են օգտագործել ժամանակաշրջանի նյութա­տեխ­նի­կական բազայի և շինարարա­կան արվեստի նվաճումներն ու հնարավորությունները: Շենքի յուրահատուկ կրող կոնստրուկցիաները հանդիսանում են ինտերիերի և էքստե­րիերի գեղարվեստական դեկոր:

Հորինվածքը կազմված է մեկը մյուսի մեջ տեղադրված երկու հատած կոնից: Փոքր կոնից վեր է խոյանում 60 մ բարձրությամբ աշտարակը, որի վերին մասում տեղակայված են օդանավակայանի դիսպետչերական մասը և ռեստորանը: Արտա­քին ծավալում (երկրորդ մակարդակ) երկրից մեկնող ուղևորների սպասասրահն է: Կենտրոնում ծառայողական սենյակներն են: Առաջին մակարդակում երկիր ժամանող ուղևորների սրահն է:

Իբրև շինանյութ օգտագործվել են երկաթբետոնն ու ապակին:

ՀՀ կառավարության և արգենտինյան Corporacion America ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ օդանավակայանը 2002 թ. հունիսից, 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:

2019 թ. «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկել է ավելի քան 3 միլիոն ուղևորի, իսկ 2022 թավելի քան 3.5 միլիոն ուղևորի։

«Զվարթնոց» օդանավակայանը խորհրդահայ մոդեռնիզմի ճարտարապետության նվաճում­ներից է և արժանացել է ճարտարապետության ոլորտի մասնագետ­ների ճանաչմանը, իսկ նրա նախագիծը բազմիցս նշվել է XX դ. ճարտարապե­տական ամենահետաքրքիր կառույցների շարքում:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան