ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
1977
Պետ. ցուցիչ՝ 1.12.10.4
Քանդակագործ՝ Վահան Խաչիկյան
Ճարտարապետ՝ Ֆելիքս Զարգարյան
Հուշարձանը
գտնվում է Հաղթանակ զբոսայգում: Կերտվել է 1974 թ., տեղադրվել՝ 1977 թ.: Բազալտով սալարկված
կլոր հարթակի կենտրոնում բարձրանում է Արմավիրի նարնջագույն տուֆից կերտված քանդակագործական
մոնումենտալ հորինվածքը: Այն բաղկացած է բռունցքները սեղմած և բաց ափերը վեր պարզած
ձեռքերից: Հուշարձանի հիմքի կողային քարերից մեկի վրա հայերենև ռուսերեն գրված է՝
«ԹՈՂ ԵՐԲԵՔ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ, ԹՈՂ ՈՉ ՈՔ ՈՐԴԻ ՉԿՈՐՑՆԻ»: Մեկ այլ քարի վրա փորագրված է
քանդակագործի անունը՝ ՎԱՀԱՆ ԽԱՉԻԿՅԱՆ:
Քանդակի
բարձրությունը 8,2 մ է, այն նման է կոտրված ճյուղերով ծառի: Հեղինակն այդպես է պատկերացրել և մեկնաբանել պատերազմը:
Հսկայական մկանուտ ձեռքերը կարծես աղաղակում են պատերազմի սարսափների մասին և խաղաղության
կոչ են անում: Ձեռքերի արտահայտչականությունն առավել ընդգծվում է դրանց ողորկության
և հիմքի քարերի պակաս սրբատաշության հակադրությամբ: Հուշարձանը հակապատերազմական քարոզչության
վառ օրինակ է: