ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան
Թանգարանը ներկայացնում է նորվեգացի բևեռախույզ, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Ֆրիտյոֆ Նանսենի կյանքը և գիտական ու մարդասիրական գործունեությունը:
Ֆրիտյոֆ Նանսեն
թանգարանի բացվել է 2014 թվականին բարերարներ՝ ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների ջանքերով:
Թանգարանի
շենքի ճարտարապետը Ալբերտ Սոխիկյանն է: Թանգարանի մուտքի մոտ տեղադրված է Ֆրիտյոֆ Նանսենի արձանը (քանդակագործ՝ Տիգրան Հովհաննիսյան):
Թանգարանում մշտապես կազմակերպվում են միջոցառումներ,
գրքերի քննարկումներ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ֆիլմերի դիտումներ, հանդիպումներ
հայ մտավորականների հետ: Թանգարանում իրականացվում են նաև բազմաբնույթ կրթական ծրագրեր,
«Մարդասիրությունը միակ ռեալ հնարավոր քաղաքականությունն է» և «Նանսենյան փրկության
անձնագիր» թեմաներով բաց դասեր:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ֆրիտյոֆ Նանսենի
թանգարանում ներկայացված են գրքեր, ֆիլմեր, ցուցապաստառներ, քանդակներ, որոնք անդրադառնում են նորվեգացի բևեռախույզ, Խաղաղության
նոբելյան մրցանակակիր Ֆրիտյոֆ Նանսենի կյանքին և գիտական ու մարդասիրական գործունեությանը:
ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ
Երեքշաբթիից շաբաթ՝ 10:00-17:00
ՄՈՒՏՔ
Մուտքը՝ անվճար
Ֆ. Նանսենի փող. 4/4
+37496 000 813