ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1985
Պետ. ցուցիչ՝ 1.11.13
Քանդակագործ՝ Միքայել Ջաղացպանյան
Ճարտարապետ՝ Հովհաննես Բերբերյան
Հուշարձանը
գտնվում է Արշակունյաց պողոտայի
վերջնամասում՝ «Էրեբունի» օդանավակայանի մոտ: Այն բաղկացած է հարթակի վրա կանգնեցված և օդանավ
հիշեցնող զույգ կոթողներից և ետնամասում կառուցված հուշապատից: Աջակողմյան կոթողի վրա
ամրացված են թռչող կռունկների քանդակներ: Ձախակողմյան կոթողի վրա հավերժության նշանն
է: Հուշապատն ունի բարդ թեմատիկ լուծում: Վերին եզրագծով ձգվում է երկլեզվյան արձանագրությունը՝
«ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ. НИКТО НЕ ЗАБЫТ, НИЧТО НЕ ЗАБЫТО.
1941-1945»: Նրանից ներքև հարթաքանդակներ են՝ մուրճ ու մանգաղ, արծիվ, խաղող, նուռ,
պատերազմական պատկեր և այլն: Կոթողները բետոնից են՝ երեսապատված սպիտակ ցեմենտով: Հուշապատը
տուֆակերտ է, չափերն են՝ 25 x 4 մ: Հուշարձանը հարգանքի տուրք է պատերազմում զոհված
օդաչուներին: