ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՀՆՁԱՆ N 5 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳՈՒՄ
XIX դ.
Պետ. ցուցիչ՝ 1.7.18.6
Այգու կենտրոնական
մասում է, մեղմաթեք հարթության վրա, Մալաթիա թաղամասի առանձնատներից մոտ 100 մ արևելք, ոռոգման մետաղե
խողովակաշարից արևմուտք:
Կառուցվել է XIX դ., երբ Երևանի պարսից վերջին սարդար Հուսեյն Ղուլի խանի օրոք (1807-1828 թթ.) վերագործարկվել է Դալմայի ջրանցքը, հիմնվել են նոր այգիներ, նոր թափ են ստացել խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ:
Ուղղանկյուն հատակագծով (չափերն են՝ 9 x 5,7 մ) թաղածածկ կառույց է՝ մուտքը հարավից: Պահպանվել է կիսաշրջանաձև թաղի կենտրոնական
հատվածը:
Կառուցված է անմշակ
բազալտից, թաղը՝ աղյուսաչափ կարմիր տուֆից (մրապատ է): Թաղի ստորին
շարքերում կան ուղղանկյուն փոքր խորշեր: Ներսը լցված է փլատակներով:
Շրջակայքում պահպանվել են
խաղողի թմբային այգիներ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան