ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՇԵՆՔ


Ճարտարապետներ՝ Լևոն ՂալումյանՌուզան Ալավերդյան

ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1981 թ.

Գտնվում է Սայաթ Նովա պողոտայի և Թումանյան փողոցի միջև ընկած հատվածում՝ Տերյան փողոց, N 42/1 հասցեում:

Գրադարանն ստեղծվել է 1933 թ., Երևանի լուսավորության աշխատողների տանը գործող առաջին մանկական գրադարանի հիման վրա: 1935 թ.-ից կրում է առակագիրմանկագիր Խնկո Ապոր անունը: 1962 թստացել է հանրապետական կարգավիճակ: 1980 թ.-ից գործում է Տերյան փողոցի վրա գտնվող նորակառույց շենքում։

Հատակագծային կառուցվածքը քառակուսի սրահի շուրջ դասավորված համանման չորս ծավալներ են (12 x 12 մ)որոնցից յուրաքանչյուրում տեղավորված է մեկ ընթերցասրահ։ Պատերը հարդարված են հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին վերաբերող թեմատիկ որմնանկարներով (հեղինակ՝ Ռուբեն Ղևոնդյան)։ Կան երաժշտությանհեքիաթիմիջոցառումների սրահներ, որոնք հարդարված են քանդա­կա­զարդ փայտե բեկորներով:

Սրբատաշ ճակատներին առանձնանում են կլոր պատուհաններըորոնք զուգակցվում են ներքևի հարկերի որոշակի հորինվածքով խմբավորված ուղղանկյուն պատուհանների հետ:

Տերյան փողոց ուղղված ճակատին առանձնանում է գլխավոր մուտքի հարթաքանդակված փայտե դուռը (1982 թ., քանդակագործ՝ Վլադիմիր Պետրոսյան):

Շենքի եզրապատված, հարթ տանիքը օգտագործվում է որպես բացօթյա ժամանցի տեղ:

Կառուցված է բաց օքրայագույն ֆելզիտից: Ներքին մակերեսների հարդարման մեջ օգտագործված է մարմարը:

Գրադարանի հավաքածուն կազմում է ավելի քան 500.000 միավոր գիրքպարբերական մամուլտեսալսողական նյութերէլեկտրոնային տեղեկատվության ժամանակակից միջոցներ: Առկա են խմբակային պարապմունքների և կինոսարքավորումով դասախոսությունների դահլիճներօտարալեզու գրականության անկյուն:

Շենքի ճարտարապետներ Լևոն Ղալումյանն ու Ռուզան Ալավերդյանը 1981 թ․ արժանացել են ՀԼԿԵՄ մրցանակի:

Գրադարանի մոտ տեղադրված է «Հուշարձան ընթերցողին» քանդակը (2013 թ.), որի հեղինակն է քանդակագործ Արման Նուռը (Դավթյան): Հուշարձանը նվիրված է Երևանի` 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն: Բրոնզե քանդակը 18 գրքի և լուսամփոփի համադրությամբ հուշարձան է, որն ամբողջացնում է քանդակի վրա նստող ընթերցողը:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Տերյան փողոց 42/1