ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՀՆՁԱՆ N 4 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳՈՒՄ


XIX դ.


Պետ. ցուցիչ՝ 1.7.18.5

Այգու կենտրոնական մասում է՝ ջրանցքի ձախ ափին, մեղմաթեք տեղանքում:

Կառուցվել է XIX դ., երբ Երևանի պարսից վերջին սարդար Հուսեյն Ղուլի խանի օրոք (1807-1828 թթ.) վերագործարկվել է Դալմայի ջրանցքը, հիմնվել են նոր այգիներ, նոր թափ են ստացել խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ:

Ուղղանկյուն հատակագծով, թաղակապ ծածկով, 12,6 x 6,10 մ չափերով կառույց է՝ կամարակապ մուտքն արևելքից: Արևմտյան պատին կա կամարակապ բուխարի՝ ծխատարով:

Ստորին շարքերը կառուցված են անմշակ բազալտից, կիսաշրջանաձև թաղը՝ աղյուսաչափ քարերից: Կառուցողական հնարքներից է թաղի հարավային հատվածի հասկաձև շարվածքը: Պատերին կան կավածեփվածքի մնացորդներ և խորշեր՝ խոհանոցային իրեր պահելու համար: Սրահը լցված է փլվածքներով (նախքան փլուզումը հատակին եղել է խաղողի ճզմման ավազան և երկու կարաս՝ հյութը լցնելու համար):

Հյուսիսից և արևմուտքից կից ավերված շինությունները, հավանաբար, եղել են մառան կամ բնակելի սենյակ:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ


Երևանի քաղաքապետարան


Դալմայի այգիներ