ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՀՆՁԱՆ N 3 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳՈՒՄ


XIX դ.


Պետ. ցուցիչ՝ 1.7.18.4

Դալմայի այգու արևելյան մասում է՝ սարալանջի ստորոտին, Մոնթե Մելքոնյան խճուղով առանձնացված հատվածում, խճուղուց մոտ 130 մ արևելք: Կառուցվել է XIX դ., երբ Երևանի պարսից վերջին սարդար Հուսեյն Ղուլի խանի օրոք (1807-1828 թթ.) վերագործարկվել է Դալմայի ջրանցքը, հիմնվել են նոր այգիներ, նոր թափ են ստացել խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ:

N 3 հնձանն ունի ուղղանկյուն հատակագիծ (արտաքին չափեր են՝ 12,4 x 6,8 մ): Պահպանվել են կիսաքանդ պատերը՝ կավածեփվածքի մնացորդներով, թաղակապ ծածկի արևելյան հատվածը: Մուտքերը երկուսն են՝ հարավից, որոնցից արևելյանը կամարակապ է: Հյուսիսային պատին կան կամարակապ խորշեր: Սրահը հետագայում միջնորմով բաժանվել է երկու մասի: Կառուցված է անմշակ քարերից, թաղը՝ աղյուսաչափ մշակված տուֆից:

 Արևմտյան կողմում կան կցակառույցների (մառան, բնակելի սենյակ) ավերակներ:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Դալմայի այգիներ