ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ» ԿԱՅԱՐԱՆ


1981


Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան

Քանդակագործ՝ Ռուզան Քյուրքչյան

Կոնստրուկտոր՝ Հ. Մանուչարյան

Գտնվում է Աբովյան և Իսահակյան փողոցների հատման հատվածում:

Շահագործման է հանձնվել 1981 թ. մարտի 7-ին՝ Երևանի մետրոպոլիտենի շինարարության առաջին փուլում, Բարեկամություն-Սասունցի Դավիթ գծի բացման ժամանակ:

Ներքին հարդարանքը կատարված է բաց մոխրագույն մարմարով: Հատակը սալապատված է բազալտով: Ներսում քանդակագործ Ռուզան Քյուրքչյանի հեղինակած «Երիտասարդություն» բարձրաքանդակն է: Արտաքին պատերը հարդարված են տրավերտինե սալերով:

Կոնստրուկցիաները երկաթբետոնից են: Օգտագործվել է ապակի:

Խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետության լավագույն օրինակներից է:


Իսահակյան և Աբովյան փողոցների հատման հատվածում