ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին՝ Երևանի հիմնադրման 2750-ամյակի առթիվ: Այն տարածաշրջանի կարևոր ուրարտագիտական կենտրոն է:
«Էրեբունի»
պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն
Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի:
Արգելոց-թանգարանը
ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 3 նշանավոր հնավայրերի` Արին
բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի
արժեքների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն ունի 2 մասնաճյուղեր. Երևանյան
լճի ափին գտնվող Շենգավիթ վաղ երկրագործական բնակատեղին և Ռուսա II-ի կողմից Երևանի
հարավարևմտյան արվարձանում` Հրազդան գետի ափին, մ.թ.ա. VIIդ. կեսերին կառուցված Թեյշեբաինի
(Կարմիր բլուր) քաղաք-ամրոցը: Իր մասնաճյուղերով այն զբաղեցնում է շուրջ 80 հա տարածք:
«Էրեբունի»
թանգարանի շենքի նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար
Արզումանյանը, քանդակագործը` Արա Հարությունյանը: Այն հանդիսանում է միակ հնագիտական
արգելոց-թանգարանը Երևանում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 20 000 հնագիտական առարկաները՝ խմբավորված 160 հավաքածուներում:
ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ
Երեքշաբթիից կիրակի՝ 10:30-17:00
ՄՈՒՏՔ
Մեծահասակներ – 1500դրամ
Դպրոցականներ – 500 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Թանգարան`
- Հայերեն - 2000 դրամ
- Օտար լեզուներ – 4500 դրամ
Թանգարան և ամրոց`
- Հայերեն - 2500 դրամ
- Օտար լեզուներ - 6000 դրամ