ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԴԱՎԻԹ ՍԱՐԱՋՅԱՆԻ ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ


1896-1906


Պետ. ցուցիչ՝ 1.6.200.7

Գտնվում է Տիգրան Մեծի պողոտայում:

Երևանի բնակիչ, առևտրական խորհրդատու Դավիթ Սարաջյանի (Սարաջև) գործարանի համալիրում եղել են գինու նկուղը, սպիրտի պահեստը, սպիրտի թորման գործարանը, ջեռուցման կետը, տարբեր իրերի պահեստները, երկհարկանի բնակելի տունն ու գրասենյակը, տակառագործական արհեստանոցը, գործարանատիրոջ երկհարկանի տունը և միահարկ կոնյակի գործարանը։ Տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 4338 ռուբլի 71 կոպեկ։ Հիմնական արտադրանքներն էին գինին և կոնյակը։

Հուշարձանի շինությունների փոխդասավորվածությունը պայմանավորված է եղել դրանց ֆունկցիոնալ և տեխնոլոգիական նշանակությամբ։ Շինությունների ծավալահատակագծային կառուցվածքը բարդ չէ։ Դրանք ուղղանկյուն կամ ուղղանկյանը մոտ հատակագծով կառույցներ են։

Համալիրի հորինվածքում գերիշխում է սպիրտի կրկնաթորման մասնաշենքը։ Այն ուղղանկյուն հատակագծով աշտարակաձև շինություն է, որի ճարտարապետական համակարգում արժեքավոր են կառուցվածքային առանձնահատկությունները, շենքի ընդգծված անկյունները, բացվածքների և կեղծ պատուհանների եռաթռիչք կամարները։

Շինությունները կառուցված են կոպտատաշ կամ կոտրած քարից, իսկ անկյունաքարերը՝ սրբատաշ տուֆից։ Վարչական մասնաշենքի հարթ ծածկերը գերանակապ են։ Տանիքները թեք են՝ մետաղից։ Համալիրից համեմատաբար լավ է պահպանվել միայն կրկնաթորման մասնաշենքը։

Գործարանի արտադրանքն ունեցել է մեծ ճանաչում։


Տիգրան Մեծի պող. 22