ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔ
1949-1950
Նախկինում՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՇԵՆՔ
Գտնվում
է Մարշալ Բաղրամյան պողոտայում: Հիմնական մասնաշենքը նախագծվել է 1946-1947 թթ., կառուցվել
է 1949-1950 թթ.՝ որպես Կենտկոմի վարչական շենք: Ճարտարապետը 1967 թ. վերակառուցել
է ճաշարանի մասնաշենքը՝ ավելացնելով մեկ հարկ, որը 1982 թ. ավարտել է ճարտարապետ Հ.
Դոխիկյանը, կապելով այն հիմնական մասնաշենքի հետ:
Կենտկոմը
զբաղեցրել է շենքը մինչև 1991 թ.: Նույն տարվա մայիսից այն հատկացվել է ՀՀ Գերագույն
խորհրդին (այժմ՝ ՀՀ Ազգային ժողով):
2006-2009
թթ. Ազգային ժողովի հիմնական մասնաշենքին կից կառուցվել է 2-րդ մասնաշենքը: Նախագծում
փորձ է արվել այդ մասնաշենքի ճարտարապետությունը հարմարեցնել հիմնականի հետ և դրանց
միասնությունը դարձնել համահունչ:
Հիմնական
շենքը կառուցված է բաց դեղնավուն սրբատաշ ֆելզիտից, միդիս շարվածքով։ Երկրորդ մասնաշենքն
ամբողջությամբ բետոնակառույց է՝ երեսապատված հիմնական մասնաշենքի ֆելզիտային տուֆի
գույնի և որակի քարերով: Ներքին տարածությունների հարդարման համար օգտագործվել են բարձրորակ
փայտն ու արհեստական շինանյութերը: Ճակատներում կիրառված են հարդարման բազմապիսի միջոցներ.
բացվածքները եզերված են հայկական ճարտարապետության ավանդական զարդանախշերով: Կենտրոնական
ճակտոնի վրա մինչև 1991 թ. եղել է Վ. Ի. Լենինի կիսադեմի հարթաքանդակը, որը հետագայում
փոխարինվել է ՀՀ պետական զինանշանի քանդակով:
Շենքն
առջևից չորս, իսկ ետևից հինգհարկանի է։ Շենքը խորհրդահայ ճարտարապետության լավագույն
վարչական կառույցներից է, աչքի է ընկնում մոնումենտալությամբ, արտահայտչականությամբ,
ֆունկցիոնալ նպատակահարմարությամբ, ազգային և դասական ճարտարապետության ավանդույթների
օգտագործմամբ:
2019 թ. բրիտանական «Independent» թերթը ՀՀ Ազգային ժողովի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների կառույ