ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ
1927 թ
Պետ․ ցուցիչ՝ 1․6․52
Ճարտարապետ՝ Նիկողայոս Բունիաթյան
Գտնվում է Նալբանդյան փող․ 96 հասցեում։
Խորհրդահայ բնակել ճարտարապետության առաջին շինություններից
է՝ կառուցված Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ (1924-1938) Նիկողայոս Բունիաթյանի
նախագծով։
1927-1936 թթ. այս տանն ապրել է հայ մեծանուն գրող, բանասեր,
թարգմանիչ Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թադևոսյան, 1899-1937):
Տունը նախապես միահարկ էր՝ բաղկացած է չորս
բնակարանից: Կենտրոնական մուտքի մոտ խմբավորված էին երկու սենյակով, ծայրերում` երեք
սենյակով բնակարանները: Տան գլխավոր ճակատը ծեփապատ էր, որի վրա առանձնանում էին սև
տուֆից ճարտարապետական տարրերը` քիվը, անկյուններում տեղադրված ուղղաձիգ, ռիթմիկ կրկնվող
կվադրերը: Տանիքը երկթեք էր, կղմինդրածածկ:
Առաջին հարկն այժմ հատկացվել է խանութներին:
1939 թ., պահպանելով գլխավոր ճակատի լուծումը, կառուցվել է շենքի
երկրորդ հարկը, ավելի ուշ՝ երրորդը: Բակի կողմից կատարվել են շատ փոփոխություններ:
1970 թ․ շենքի մոտ տեղադրվել է Ակ. Բակունցին նվիրված գեղաքանդակ հուշակոթող (նարնջագուն տուֆ, չափերը՝ 0,40 x 0,40 x 2,55 մ, ճարտարապետ՝
Օլեգ Շոկարև, քանդակագործ` Էդ. Մ. Աղայան, պետ. ցուցիչ՝ 1.6.52.1), որի ստորին մասում
փորագրված է․ «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՅՍ ՏԱՆԸ ԲԱԲԱԽԵԼ Է ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ
ՍԻՐՏԸ. ԼՍՈՒՄ ԵՍ՝ ԾԻՐԱՆԻ ՓՈՂՆ Է ՄՈՐՄՈՔՈՒՄ, ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿՆ Է ԲՈՒՐՈՒՄ, ԵՎ ԾԵՐ ՄՈՒՐՈՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՏՄՈՒՄ․ ԱԿԱՆՋ ԴԻՐ ԱՆՑՈՐԴ»։
Շենքի պատին ամրացված է նաև Բակունցին նվիրված հուշատախտակ։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան