ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԱՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ


VI-XIX դդ․


Պետ ցուցիչ՝ 1221

Թաղամասի հյուսիսային եզրին է` Գետառի բարձրադիր աջ ափին` Ավանի և Առինջի միջև։ Բնակելի կառուցապատման հետևանքով տարածքի մեծ մասն ավերվել է։ Ենթադրվում է, որ թաղումները կատարվել են VI դ. սկսած։ Պահպանվել են X-XIII դդ․ խաչքարեր (հիմնականում՝ տեղահանված ու ջարդոտված), խաչքարերի խաչազարդ կամ արձանագիր պատվանդաններ, սալատապաններ, ուղղանկյունաձև, օրորոցաձև և երկթեք վերնամասով տապանաքարեր, որոնցից մեկը թվագրված է 1650 թ․ (Ուլուբաբի տապանաքար)։ Շիրմաքարերից մի քանիսը հարդարված են խաչերով, կենցաղային և մարդու ուրվագծային քանդակներով: 1221 թ․ կանգնեցված Տիրիկի խաչքարի մասին է վկայում երկատված մի պատվանդանի վիմագիրը։ Գերեզմանոցի արևելյան մասում նկատվում են հիմնավեր մատուռի հետքեր, որի շրջակայքում պահպանվել են սրբատաշ ու որմնանկարված քարեր։

Միջնադարյան խաչքարային արվեստի լավագույն կոթողներից է արձանագիր, բեկորների վերածված որմնափակ խաչքարը (XII-XIII դդ.)՝ ներկված որդան կարմիրով: Նրա քիվատակի հատվածի բուսազարդերի մեջ պատկերված են Քրիստոսը և ավետարանիչների կենդանակերպ խորհրդանշանները։ 

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան




Գետառի աջ ափին