ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՇԻՆԱՐԱՐ ԱՐԾԻՎ - ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՐԱՎԱՐԵՎՄՏՅԱՆ ՄՈՒՏՔԸ
1966
Պետ. ցուցիչ՝
1.7.8
Քանդակագործ՝ Արա
Հարությունյան
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Հուշարձանը գտնվում է Երևան-Էջմիածին մայրուղու վրա: Կառուցվել է
1966 թ.:
Ոչ մեծ հարթակի վրա իրար զուգահեռ տեղադրված, եռանկյունաձև կտրվածքով, ստորին
մասում կամարներով տուֆակերտ երեք սյուները միավորվում են թևատարած արծվի պղնձե քանդակով: Արծվի հայացքը սևեռուն է,
թևերը մանրակրկիտ մշակված են, գլուխը պսակված է արևաքանդակով,
կրծքին պատկերված է խաղողի տերև:
Ճանկերում բռնել է շինարարի գործիքներ՝ ուղղալար և մուրճ` իբրև հայ ժողովրդի ուժի, ստեղծագործ աշխատանքի վկայություն: Հուշարձանի
բարձրությունը 15 մ է:
Ծովակալ Իսակովի պողոտա