ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ
1985
Պետ. ցուցիչ՝ 1.3.14
Քանդակագործ՝ Վահե Հարությունյան
Ճարտարապետներ՝ Արմեն Աղալյան, Գրիգոր Գրիգորյան
Հին
հայոց հեթանոսական դիցարանի քաջության, ամպրոպի, ռազմի աստված Վահագնի հուշարձանը գտնվում
է Վաղարշյան փողոցի N 12 շենքի բակում: Ավանդության համաձայն նա մենամարտի է բռնվել
խավարը մարմնավորող վիշապների հետ, որտեղից էլ ստացել է Վիշապաքաղ մականունը։
Պղնձե
քանդակը կանգնեցված է քարաբեկորներից ստեղծված պատվանդանի վրա և տեղադրված է քառակուսի
(8,0 × 8,0 մ) հատակագծով բազալտե փոքր ջրավազանի մեջտեղում: Վերջինս իր հերթին միանում
է մեկ ուրիշ, ավելի ցածր մակարդակով ուղղանկյուն, բազալտե ջրավազանին: Շատրվանները
տեղադրված են ներքևի ջրավազանի մեջտեղում: Վահագնը կերտված է վիշապի հետ մարտի պահին:
Վաղարշյան փողոց 12