ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2022
Քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան
Հուշարձանը
տեղադրվել է աշխարհահռչակ հայ դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Ազատության հրապարակում՝ Ա. Սպենդիարյանի
անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել
2022 թվականի նոյեմբերի 4-ին: Արձանի տեղադրման վայրն այնպես է ընտրվել, որ այն մոտ
լինի Դուրյանի պաշտելի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրմին։ Հուշարձանը կազմված է վեր խոյացող մուգ
ապակե երեք սյուներից։ Մեջտեղի սյան վրա Օհան Դուրյանի բրոնզաձույլ կիսանդրին է, իսկ հարևան սյուներին՝ նրա բրոնզաձույլ ձեռքերը՝ նվագախումբը ղեկավարելու
պահին։ Արձանի պատվանդանի հատվածում տեղադրված բարձրախոսներից հնչում է երաժշտություն:
Ազատության հրապարակ