ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2005


Քանդակագործ՝ Արա Շիրազ

Ճարտարապետ՝ Աշոտ Սմբատյան

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի (Օնիկ Կարապետյան) հուշարձանը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցուն հարող Երիտասարդություն զբոսայգում:

Բազալտե, բազմաստիճան պատվանդանին տեղադրված է Շիրազի բրոնզաձույլ արձանը: Բանաստեղծը նստած է ժայռաբեկորին հենված, վեհ կեցվածքով, աջ ձեռքում բացված գիրքն է: Ժայռաբեկորը վերնամասում ավարտվում է Արարատ լեռան քանդակով:  

Հուշարձանի ձախակողմյան թեքահարթակին արձանագրված է.

ԿՅԱՆՔՍ ԳԵՐԻ ՄՆԱՑ ԳՐԻՆ

ԳԵՐԻ ՄՆԱՑ ՔՈ ԵՐԳԵՐԻՆ,

ԱԶԳ ԻՄ, ՍԻՐՏՍ՝ ԵՐԳԻՍ ՄԵՋ ԷԼ

ԳԵՐԻ ՄՆԱՑ ՔՈ ՎԵՐՔԵՐԻՆ…:

Հուշարձանի արևմտյան կողմում փորագրված է քանդակագործի անունը՝ ԱՐԱ ՇԻՐԱԶ:
Հուշաքանդակի բարձրությունը 3.2 մ է, ժայռաբեկորի բարձրությունը՝ 4.7 մ:


Երիտասարդության այգի