ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան


Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը ներկայացնում է մեծանուն գրող, բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործական ուղին:


Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանն իր գործունեությունը սկսել է բանաստեղծուհու մահվանից 3 տարի անց` 2009 թ. հուլիսից, այն տանը, որտեղ կյանքի վերջին 30 տարիներին ապրել է Սիլվա Կապուտիկյանը:

ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տուն-թանգարանի հուշային մասը զբաղեցնում է 4-րդ հարկում գտնվող 4 սենյականոց բնակարանի մի մասը: Ուշագրավ է, որ ականավոր բանաստեղծուհին ոչ միայն կտակել, այլև իր ձեռքով է ստեղծել տուն-թանգարանի նախնական ցուցադրությունը, որն անփոփոխ է մինչ օրս: Ցուցադրության հուշային մասը սկսվում է բնակարանի նախամուտքից, երկրորդ սրահը բանաստեղծուհու աշխատասենյակ - ննջարանն է,  երրորդը՝ հյուրասենյակը: Բանաստեղծուհու կենդանության օրոք բնակարանը ունեցել է բաց պատշգամբ, որը թանգարանի ստեղծման ժամանակ դարձել է ցուցասրահ և ներկայացնում է Սիլվա Կապուտիկյանի կյանքին վերաբերող հետաքրքիր դրվագներ, հուշանվերներ, պարգևներ և նրա կյանքի օրոք հրատարակված գրքեր: Սրահում ներկայացված է բանաստեղծուհու որդու` անվանի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի կերտած գիպսե կիսանդրին:

ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ


Երեքշաբթիից շաբաթ՝ 11:00-17:00
Կիրակի՝ 11:00-16:00

ՄՈՒՏՔ


Մեծահասակներ  1000 դրամ 
Դպրոցականներ, ուսանողներ – 500 դրամ

ԷՔՍԿՈՒՐՍԻԱ


Հայերեն - 2000 դրամ
Օտար լեզուներ – 3000 դրամ


Կապուտիկյան փողոց, 1-ին շենք, բն. 26
+37410 520 930