ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը ներկայացնում է նշանավոր գրող, դրամատուրգ և հասարակական գործիչ Դերենիկ Դեմիրճյանի բազմամյա ստեղծագործական ուղին:
Դերենիկ
Դեմիրճյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1977 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ
1929 թվականից մինչև իր մահն ապրել է նշանավոր գրող, դրամատուրգ և հասարակական գործիչ
Դերենիկ Դեմիրճյանը։
Թանգարանը ստեղծվել է Հայաստանի մշակույթի նախարարության կողմից՝ որպես
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ։
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը գողտրիկ
հուշային թանգարան է, որի շնորհիվ կարելի է ծանոթանալ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ,
ականավոր գրող, հայ արձակի մեծանուն վարպետ Դերենիկ Դեմիրճյանի կյանքին ու գործունեությանը,
առնչվել այդ ժամանակաշրջանը բնութագրող վավերագրերին: Թանգարանը բաղկացած է հուշային հատվածից (աշխատասենյակ,
հյուրասենյակ, ննջասենյակ) և ցուցասրահից: Թանգարանում կազմակերպվում են գրական, երաժշտական
բազմապիսի միջոցառումներ:
ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ
Երեքշաբթիից շաբաթ՝
11:00-17:00
Կիրակի՝ 11:00-16:00
ՄՈՒՏՔ
Մեծահասակներ – 1000 դրամ
Դպրոցականներ, ուսանողներ – 500 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն - 2000 դրամ
Օտար լեզուներ – 3000 դրամ