ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ


Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը պահպանում և հանրահռչակում է հայ նոր ճարտարապետության հիմնադիր, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական ժառանգությունը:


Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը հիմնադրվել է 1990 թվականին Աշոտ Հայկազուն Գրիգորյանի կողմից:

Թանգարանի դիմաց տեղադրված է Ալեքսանդր Թամանյանի կիսանդրին, քանդակագործը Արտաշես Հովսեփյանն է:

Թանգարանն ուրույն տեղ է գրավում Երևանի մշակութային կյանքում: Այստեղ իրականացվում են ցուցահանդեսներ ճարտարապետության, քաղաքաշինության և շինարարական արվեստի թեմաներով։

ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում պահվում են ճարտարապետության, քաղաքաշինության և շինարարական արվեստի պատմության, ինչպես նաև հայրենիքում և արտերկրում ստեղծագործող հայազգի ճարտարապետների գործունեության վերաբերյալ բարձրարժեք նյութեր:

Թանգարանը պահպանում և հանրահռչակում է հայ նոր ճարտարապետության հիմնադիր, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական ժառանգությունը, հավաքագրում է ճարտարապետի կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմատնտեսական, անձնական և ցուցադրական այլ նյութեր, դրանց հիման վրա իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ: Թանգարանի հավաքածուն ներառում է ճարտարապետ-հետազոտողի Ռուսաստանում, Հայաստանում և Իրանում ապրած տարիները լուսաբանող շուրջ 3000 փաստագրական նյութեր (հեղինակային նախագծեր, լուսանկարներ և այլ վավերագրեր): 


ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ


Երեքշաբթիից կիրակի՝ 10:00-17:00

ՄՈՒՏՔ


Մուտքը՝ անվճար


Կառավարության տուն 3
+37410 524 630