ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Հայաստանի բնության պետական թանգարան
Հայաստանի բնության պետական թանգարանն արտացոլում է Հայաստանի ինքնատիպ բնական համալիրը, բնության բազմազանությունը:
ՀՀ
Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական
թանգարանը հիմնադրվել է 1952 թվականին: Այն ԽՍՀՄ տարածքում գործող բնության 8 համալիրային թանգարաններից մեկն
էր: Թանգարանի հիմնական նպատակը բնակչության բնապահպանական դաստիարակությանը և բնապահպանական
կրթությանը նպաստելն է, ինչպես նաև բնապահպանական քարոզչություն իրականացնելը:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի բնության պետական թանգարանը ներկայացնում է Հայաստանի ինքնատիպ բնությունն ու կենդանական աշխարհը, ֆլորայի ու ֆաունայի հազվագյուտ տեսակներ, վայրի կենդանիների խրտվիլակներ: Ցուցասրահներում, որտեղ ներկայացված ցուցանմուշները յուրօրինակ հանրագիտարան են յուրաքանչյուր այցելուի համար, հնարավորություն են ընձեռում պատկերացում կազմել Հայաստանի աշխարհագրական դիրքի, ռելիեֆի, երկրաբանական կառուցվածքի, կլիմայական պայմանների մասին:
Թանգարանում ներկայացված է նաև ակվարիումային
ձկնատեսակների մշտական գործող ցուցադրություն, որտեղ այցելուները կարող են տեղեկություններ
ստանալ տվյալ ձկնատեսակի և նրա խնամքի վերաբերյալ:
ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ
Երեքշաբթիից ուրբաթ՝ 10:30-16:30
Շաբաթ և կիրակի` 10:30-16:00
ՄՈՒՏՔ
Մեծահասակներ - 1000 դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ - 2000 դրամ
Ուսանողներ - 700 դրամ
Դպրոցականներ - 500 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն - 3000 դրամ
Օտար լեզուներ – 3500 դրամ