ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՂԱՐԱԲԱՂՑԻ ԿԻՆԸ
1985
Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի
«Ղարաբաղցի
կինը» քանդակը գտնվում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մերձակայքում՝
Սայաթ-Նովա պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկին հարող այգում։
Քանդակագործը
քանդակը կերտել է ՀԽՍՀ ժողովրդական դերասանուհի, ժողովրդի երգչուհի և մենապարուհի,
ծնունդով շուշեցի Արև Բաղդասարյանի կերպարով։ Քանդակը տեղադրվել է ստեղծվելուց մի քանի
տարի անց՝ 1988 թ. նոյեմբերի 11-ին՝ Արցախյան շարժմանից հետո, քանի որ խորհրդային իշխանություններն
արգելել էին այն տեղադրել Երևանում:
Կանգնեցված
է ցածր, ուղղանկյունաձև հարթակի վրա, որտեղ փորագրված է.
ԺՈՂ.
ԱՐՏԻՍՏ ԱՐԵՎ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ։
Քանդակը բրոնզից է, բարձրությունը՝ 3 մ:
Ազատության հրապարակ