ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՍՊԱՍՈՒՄ
1930-ականներ
Քանդակագործ՝ Ստեփան Թարյան
Ձուլող՝ Սուրեն և Աննա Թարյաններ
Վերականգնող-դրվագող՝ Ներսես Չարխչյան
Դեկորատիվ
արձանը տեղադրված է Օղակաձև զբոսայգում, Ալեք Մանուկյան փողոցի հարևանությամբ։ Հեղինակը
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ, բեմանկարիչ Ստեփան Թարյանն է (Ստեփան
Թարխարարյան, 1899-1954)։
Գիպսե մանրակերտը ստեղծվել
է 1930-ական թթ․ քանդակագործ
Ստեփան Թարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ: Քանդակի ձուլումն իրականացրել են քանդակագործի
զավակները՝ Սուրեն և Աննա Թարյանները։ Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը
տեղի է ունեցել է 2000 թ․ հուլիսի
29-ին։ Բրոնզաձույլ է, պատվանդանը՝ գրանիտից, ունի 1․8 մ բարձրություն:
Օղակաձև զբոսայգի