ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԼԵՎՈՆ ՕՐԲԵԼՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1973


Պետ. ցուցիչ՝ 1.3.17

Քանդակագործ՝ Գաբրիել Եփրոյան 

Հայ ֆիզիոլոգ, խորհրդային էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի հիմնադիրներից, ԽՍՀՄ (1935) և ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ, արտասահմանյան տարբեր ընկերությունների և ակադեմիաների անդամ, նշանավոր գիտնականներ Հովսեփ և Ռուբեն Օրբելիների եղբոր՝ Լևոն Օրբելու (1882-1958) կիսանդրին տեղադրված է մեծ գիտնականի անունը կրող ֆիզիոլոգիայի ինստի­տուտի շենքի մոտ՝ Օրբելի եղբայրների փողոցում։ Գորշ  բազալտե կիսանդրին տեղադրված է ուղղանկյուն, միակտոր բարձր պատվանդանին։ Աչքի է ընկնում կերպա­րա­յին մեծ նմանությամբ: Կիրառված է քարի մշակ­ման հավասարաչափ հատիկավոր սկզբունքը, որն ընդգծում է քանդակագործի վարպետությունը:


Օրբելի եղբայրների փողոց