ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1970
Պետ. ցուցիչ՝ 1.8.14
Քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան
Դրվագող՝ Գասպար Գասպարյան
Հայ
ժողովրդի անվանադիր նախնի և ռազմի գերագույն աստված Հայկ նահապետին նվիրված հուշարձանը
գտնվում է Նորքի 2-րդ զանգվածում։ Նախապես տեղադրվել է քաղաքի կենտրոնում՝ «Մոսկվա»
կինոթատրոնի մոտ: Նոր Նորք է տեղափոխվել 1975 թ.: Հուշարձանը կոփածո պղնձից է, ունի
3.5 մ բարձրություն:
Հայկի
ոտքերի տակ անմշակ բազալտի կտորները ստեղծում են հուշարձանի բնական միջավայրը։ Հայկի
ձեռքում լարած աղեղն է, մեջքին՝ նետեր և կապարճ։ Հզոր և ուժեղ կերպարը արտահայտում
է Հայկի՝ որպես անհաղթ հերոսի ժողովրդական պատկերացումները։
Նոր Նորքի 2-րդ զանգված