ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՎԱՐՔ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ
2012
Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի
Ճարտարապետ՝ Ռուբեն Հասրաթյան
«Վարք հավերժության» քանդակը գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքում: Տեղադրվել է 2012 թ. ապրիլի 23-ին: Այն խորհրդանշում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող «Մշո ճառընտիր» ամենամեծ ձեռագրի փրկության պատմությունը։ Քանդակը բրոնզից է, բարձրությունը 3 մետր է։ Այն պատկերում է երկու կանանց, ովքեր 1915 թ. հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիր գիրքը ծանր լինելու պատճառով երկու մասի են բաժանել և փրկել թուրքական կոտորածներից։ «Մշո ճառընտիրը» ունի 660 էջ, պատրաստված է հորթի կաշվից և կշռում է 28 կիլոգրամ։
Տերյան փողոց