ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՄԻԱՑՅԱԼ ԽԱՉ
2013
Քանդակագործ՝ Ֆրիդրիխ Սողոյան
Ճարտարապետ՝ Ռազմիկ Մանուկյան
Հայ և ռուս ժողովուրդների
բարեկամության խորհրդանիշ հուշարձանը գտնվում է Օղակաձև զբոսայգում: Տեղադրվել է
2013 թվականի դեկտեմբերի 2-ին: Կառուցված է սպիտակ-մոխրագույն գրանիտից, բարձրությունը՝
4,5 մետր: Հուշարձանը պատկերում է հայ և ռուս երկու կանանց, որոնք գլուխ են խոնարհել
ընդհանուր հավատի խորհրդանիշ խաչի առջև: Այս խոնարհումով նրանք միաժամանակ պաշտպանում
են խաչը։ Հուշարձանի համալիր չափսերը ապահովում են արձանի մոնումենտալ ընկալումը։ Պատվանդանին
հայերեն և ռուսերեն փորագրված է՝ «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»:
Այս հուշարձանի նույնատիպը 1997 թվականին Մոսկվայի հիմնադրման 850-ամյակի առթիվ տեղադրվել
է Մոսկվայի կենտրոնում՝ «Նիկիտյան Դարպասների» պուրակում: