ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1957
Պետ. ցուցիչ՝ 1.6.95.3
Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան
Քանդակագործ՝ Արա Սարգսյան
Ամենայն Հայոց բանաստեղծ, արձակագիր, հասարակական-ազգային
գործիչ Հովհաննես Թումանյանի
(1869-1923) հուշարձանը գտնվում է Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի
անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր մուտքից ձախ։ Հանդիսավոր
բացումը տեղի է ունեցել 1957 թ. նոյեմբերի 17-ին։ Արձանը տեղադրված է աստիճանավոր,
ուղղանկյուն պատվանդանի վրա։ Թումանյանը պատկերված է նստած դիրքով, վերարկուն ուսերին,
գիրքը ծնկներին։ Մշակումը ռեալիստական է, դասական ոճին համապատասխան։ Արձանը պատրաստված
է բրոնզից, պատվանդանը՝ Բջնու վարդագույն մարմարից: Բարձրությունը պատվանդանի հետ
8,55 մ։ Ընդհանուր չափերն են՝ 855 x 440 x 580 սմ։
Ազատության հրապարակ