ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

2007
Մարտի 23-ին Երևանում բացվեց «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոն Երևանում:
Կենտրոնն իրենից ներկայացնում է բազմապրոֆիլ համալիր, որի նպատակն է Հայաստանում պատշաճ կերպով ներկայացնել ռուսաստանյան՝ մասնավորապես մոսկովյան մշակութային կյանքը, ստեղծել մշակութային և գործնական կամուրջ երկու մայրաքաղաքների միջև՝ միաժամանակ նպատակ ունենալով վերականգնել, պահպանել և մասսայականացնել ռուսաց լեզվի՝ Հայաստանում ունեցած հին ավանդույթները։
Կենտրոնում այցելուները հնարավորություն ունեն շփվելու ռուսական մշակույթի և գործարար աշխարհի հետ։ Գործում են կինո և համերգասրահներ, ցուցասրահ, կոնֆերանսների սրահ, գրադարան, գրասենյակներ, նաև հյուրանոց, ռեստորան և խանութներ։
Կենտրոնն իրականացնում է տարբեր մշակութային ու կրթական ծրագրեր, ռուսաց լեզվի անվճար դասընթացներ, տարբեր խմբակներ, այդ թվում մեծ աշխատանք է կատարում հայ-ռուսական մշակութային և կրթական կապեր ստեղծելու գործում։ Իրականցվում են տարբեր միջոցառումներ։
Կենտրոնը տեղակայված է Ռուսաստանի հրապարակում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, Արգիշտի փողոցի 7 հասցեում։
ԱՅԼ
1921
Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ՝ որպես Արվեստի բաժին՝ պետական թանգարանի հինգ բաժիններից մեկը։
7-ՐԴ ԴԱՐ Մ.Թ.Ա.
Կարմիր բլուրը Ուրարտուի հնագույն թագավորության Անդրկովկասյան գավառների մայրաքաղաքն էր: Ամբողջ տարածքը գտնվում էր զարգացման փուլում: Փորվել էին ոռոգման ջրանցքներ, ստեղծվել էին արհեստական պահեստային լճակներ, հիմնվել էր Թեյշեբաինի ամրոցը՝ Կարմիր բլրի վրա: