ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1976-1987
Մարզահամերգային համալիրը կառուցվել է Ծիծեռնակաբերդի բլրի վրա։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Երևանի համերգային սրահներից ամենամեծն է։
Համալիրը բացվել է 1983 թվականին, սակայն մեկուկես տարի անց տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառով այն փակվել է մինչև 1987 թվականի վերջի վերակառուցման ավարտը։
Համալիրը նախագծել են հայ ճարտարապետներ Ա.Թարխանյանը, Ս.Խաչիկյանը, Գ.Պողոսյանը և Գ.Մուշեղյանը։
Շինարարությունն իրականացվել է Ի.Ծատուրյանի, Ա.Ազիզյանի և Մ.Ահարոնյանի ղեկավարությամբ։
ԱՅԼ
1765-1766
Էրիվանի խանության կառավարիչ Հուսեյն Ալի Խանը կառուցեց քաղաքի ամենամեծ մզկիթը՝ Գյոյ-ջամին (Կապույտ մզկիթ): 20-րդ դարի սկզբին այն Էրիվանի յոթ գործող մզկիթներից մեկն էր: Մզկիթի վերականգնումը 1996-1999թթ. ֆինանսավորվել է Իրանի կողմից:
1265
1265 թ.-ին Քանաքեռում տեղադրվել է Ամենափրկիչ խաչքարը: Այս խաչքարը այն սակավաթիվ խաչքարերից է, որոնք փրկվել են 1679թ.-ի ավերիչ երկրաշարժից: